Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ի՛նչ մեղքեր ենք գործել, որ սրանք մեր էլիտան են

Ի՛նչ մեղքեր ենք գործել, որ սրանք մեր էլիտան են
10.09.2024 | 08:18

- Ինչու՞ չեք հանդիպում Արցախի ԱԺ պատգամավորների հետ, շատ էլ, որ Արցախի լուծարման թուղթ կա, բայց չէ՞ որ նրանք այստեղ են ՀՀ-ում, իսկ դուք միջխորհրդարանական «եսիմինչի» համանախագահն եք,- ասում է էն մեկը։

- Դուք ու ձեր ուժերը Արցախի լուծարման թուղթ եք ստորագրել, էլ ի՞նչ Արցախի ԱԺ, մեզանից շատ Արցախի համար ոչ-ոք չի արել,-հակադարձում է էն մյուսը։

ՈՒ սա դեռ էլիտան է։

2 ժամ է չեմ կարողանում հիշել, թե ի՛նչ մեղքեր ենք գործել, որ սրանք մեր էլիտան են։

Արա ԿԱՐԱՆՅԱՆ

Հ.Գ.

Ձեր փոխարեն լուսանկարի էս երկուսը լինեին, մենք ավելի բարձր դիսկուրսի ականատես կլինեինք։

Դիտվել է՝ 8483

Մեկնաբանություններ